Այս հողում թուրքական զnրքեր չեն լինի. Նեթանյահուն՝ Գազայի մասին
Թուրքական զորքերը չեն մասնակցի Գազայի անվտանգությունն ապահովելու համար նախատեսված բազմազգ ուժերին: Այս մասին ասել է նա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Հոկտեմբերի 9-ին, Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Այն նախատեսում է Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում և իսրայելական զորքերի դուրսբերում համաձայնեցված դիրքեր։ Հոկտեմբերի 10-ի գիշերը Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ կառավարությունը հաստատել է գործարքի պայմանները։
Թրամփի վարչակազմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է միջազգային անվտանգության ուժեր ստեղծելու մասին բանաձևի նախագիծ՝ երկու տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել էր Axios-ը՝ հղում անելով լրատվամիջոցի կողմից ձեռք բերված փաստաթղթին։
Զինված ուժերը խաղաղապահ առաքելություն չեն իրականացնի, այլ կկենտրոնանան Գազայի հատվածի սահմանների՝ Իսրայելի և Եգիպտոսի հետ, քաղաքացիական բնակչության և մարդասիրական միջանցքների պաշտպանության, ինչպես նաև պաղեստինյան նոր ոստիկանական ուժերի պատրաստման վրա։
Նմանատիպ հոդվածներ
«ՆԱՏՕ-ն հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին»․ Խավիեր Կոլոմինան
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերում գրել է. ...
Էրդողանն հայտնել է` ում խնդրանքով է հրաժարվել մեկնել Փարիզում Օլիմպիական խաղերի բացմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հրաժարվել է մեկնել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը...
«Մենք ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, որ իրենք ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունեն, քան Հայաստանը։ Նրա խոսքով, դրա պատ...
Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` Միսակ Բա...