Օրբանը Հունգարիային պատրաստում է նոր դարաշրջանի
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ 21-րդ դարի Հունգարիայի տնտեսությունը հիմնվելու է տիեզերական, պաշտպանական և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունների զարգացման վրա։ Նա այս մասին գրել է իր X (նախկին Twitter) հարթակի էջում՝ ամփոփելով ԱՄՆ կատարած այցը։
«Գլոբալ տնտեսությունը գտնվում է տեխնոլոգիական վերափոխման շեմին։ Մեր ամերիկացի գործընկերների հետ մենք Հունգարիային պատրաստում ենք այս նոր դարաշրջանին՝ կառուցելով տիեզերական, պաշտպանական և բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունների վրա հիմնված ժամանակակից տնտեսություն։ Միասին մենք կքայլենք դեպի ապագա»,– նշել է Օրբանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Վիկտոր Օրբանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորման և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում
Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում միաժամանակ իրականաց...
Ադրբեջանը երբեք չի ընդունի ազգային շահերին հակասող ժամանակավոր լուծումներ․ Բայրամով
Ադրբեջանը երբեք չի ընդունել մեր ազգային շահերին հակասող ժամանակավոր լուծումներ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին...
Իրանի արտգործնախարարը մեկնել է Ադրբեջան
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարարությունը։ Աբդո...
Աղքատների բանակ չի լինելու. Հայկ Սարգսյան
Գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելու նախագծի նպատակը աղքատների բանակ ստեղծելը չէ։ Ազգային ժողովում այս մ...