«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել
«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
««Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող դավաճանական վարչախմբի անօրեն և բռնի վերջին գործողությունները։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի Սյունիք կատարած այցը հստակ ծրագրված սադրանք էր և նպատակ էր հետապնդում փոխելու ներքաղաքական օրակարգը։ Վերահաստատելով օր առաջ իշխանություններին հեռացնելու մեր նպատակը, հայտարարում ենք, որ դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը և կրում է ընթացիկ ու հետագա իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։
Խստորեն դատապարտելով խոշտանգումները և ապօրինի ձերբակալությունները պահանջում ենք անհապաղ ազատ արձակել անօրինականորեն ազատազրկված անձանց։ Մեկ անգամ ևս փաստում ենք, որ ներկա վարչախմբի անհապաղ հեռացումը երկրում կայունություն և խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է»։
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Բայդենն Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ինչպես կանխատեսում էի, Բայդենն ու Էրդողանն այսօր օնլայն շփում...
Բայդենն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները և պայմանավորվել արդյունավետորեն լուծել առկա տարաձայնությունները: Հատկ...
Կեղծելով փաստաթղթերը այլ ուղղություն են վերցրել. ո՞րն է հայկական գրանցումով ինքնաթիռի անհետացման իրական պատճառը
«Fly Armenia Airways»–ին պատկանող «Boeing 737-300» տիպի ինքնաթիռի` Իրանում հայտնվելու կապակցությամբ խոսակցություններին վ...