Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվանել է Ցեղասպանություն: Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք Օսմանյան կայսրության օրոք Հայոց ցեղասպանության զոհերին և հանձն առնում կանխելու նման վայրագությունները: 1915-ի ապրիլի 24-ից Օսմանյան կայսրության ղեկավարությունը սկսեց Կոստանդնուպոլսի համայնքային ղեկավարների ու մտավորականների ձերբակալությունները: 1.5 մլն հայեր տեղահան արվեցին ու սպանվեցին: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, որպեսզի այդ սարսափները չկորսվեն պատմության մեջ: Մենք հիշում ենք այնպես, որ մշտապես զգոն լինենք ատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր ձևերով:
Ողջ մնացածներին ստիպել են տուն ստեղծել և նոր կյանք սկսել աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Հայ ժողովուրդն ուժով ու տոկունությամբ գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները բազմաթիվ ձևերով հարստացրել են Միացյալ Նահանգները, սակայն նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որը նրանց նախնիներից շատերին բերեց մեր երկիր: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ հաստատելու այն, որ տեղի ունեցածը երբեք չի կրկնվի»:
Նմանատիպ հոդվածներ
Բայդենն Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ինչպես կանխատեսում էի, Բայդենն ու Էրդողանն այսօր օնլայն շփում...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...
Փաշինյանը Բայդենին նամակ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել, որը ներկայացն...
Բայդենն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները և պայմանավորվել արդյունավետորեն լուծել առկա տարաձայնությունները: Հատկ...