Բայդենն Էրդողանին տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինչպես կանխատեսում էի, Բայդենն ու Էրդողանն այսօր օնլայն շփում են ունեցել: Բայդենը տեղեկացրել է, որ պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Bloomberg-ն էլ հղում անելով երկու առաջնորդների միջեւ զրույցի բովանդակությանը քաջատեղյակ աղբյուրներին՝ նշում է, որ ուրբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում հայտարարել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդը որպես Ցեղասպանություն ճանաչելու մտադրության մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...
Փաշինյանը Բայդենին նամակ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել, որը ներկայացն...
Բայդենն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները և պայմանավորվել արդյունավետորեն լուծել առկա տարաձայնությունները: Հատկ...