Օնիկ Գասպարյանն էլ իշխանություններին չի վստահում, նա հայտարարել է, որ խեղաթյուրել են ԱԽ նիստի արձանագրությունները
Օնիկ Գասպարյանի հայտարարությունն ուշացած է, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթից անմիջապես հետո «Լուսավոր Հայաստանը» սկսել է լոբբինգ անել՝ փաստահավաք պարիտետային հանձնաժողով ստեղծելու գաղափարը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ինչո՞ւ ենք առաջարկել պարիտետային հանձնաժողով ստեղծել, որովհետև միայն խորհրդարանի երեք խմբակցությունների ներկայացուցիչները չեն լինի, կներառվեն նաև մասնագետներ և ներկայացուցիչներ։ Չենք նախաձեռնել քննիչ հանձնաժողով, որովհետև ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի փորձն ունենք և եթե հանձնաժողով ստեղծվի, ապա այն ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը։ Եթե Օնիկ Գասպարյանը վստահում է Անդրանիկ Քոչարյանին և այս իշխանություններին, ուրեմն թող ստեղծեն այդ հանձնաժողովը։ Ուղղակի զարմանում եմ, որ նման բան է հայտարարել»,-ասաց պատգամավորը։
Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Օնիկ Գասպարյանը պարզապես տեղյակ չէ, որ ԱԺ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողովը ստեղծվում է պաշտպանության գործող հանձնաժողովի հենքի հիման վրա. «Կարծում եմ՝ Օնիկ Գասպարյանն էլ այս իշխանություններին չի վստահում, որովհետև հայտարարել է, որ խեղաթյուրել են ԱԽ նիստի արձանագրությունները։ Մի իշխանություն, որն ըստ գեներալի՝ խեղաթյուրում է ԱԽ նիստի արձանագրությունը, այդ իշխանությունից ո՞նց է պահանջում ստեղծել քննիչ հանձնաժողով։ Լուծումը պարիտետային հանձնաժողովն է, որը չի ղեկավարելու Անդրանիկ Քոչարյանը և որը կունենա բալանս։ Քննիչ հանձնաժողովում այդ բալանսը չկա, մենք ինչքան էլ դեմ քվեարկենք, մեծամասնությունն իրենք են»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Ա...
Եվ կներեք, չեմ էլ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը. վարչապետ
Կդիտարկենք Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու...
Կարծում եմ, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ փոխվարչապետ
Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը, գործընթացը բավականին ծանր է...
«Հողերը արդեն պետք է տաս». Լեւոն Տեր-Պետրոսյանը 2018-ի ամռանը ասել է Փաշինյանին
Եթե մենք իշխնությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհր...