Եվ կներեք, չեմ էլ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը. վարչապետ
Կդիտարկենք Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը, խորհրդարանում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ անվտանգության խորհրդում արած հայտարարությանը։
«Ինչ ասել եմ, ապացուցելի է», - ասաց վարչապետը։
Այսօր Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանը չի ասել՝ «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», հակառակը, ասել է՝ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել:
Փաշինյանն ասաց, թե Օնիկ Գասպարյանն ինքն է վարչապետին տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունացած իր զրույցների մասին։
«Բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանն ինչ է ասել։ Գիտեմ, որ 2020 թ. դեկտեմբերի 10-ին Օնիկ Գասպարյանը տեսակցություն է խնդրել Սերժ Սարգսյանից, պետական հեղաշրջման փորձի շրջանում Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ», - ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ մինչև հիմա չի արձագանքել Օնիկ Գասպարյանի հայտարարություններին, քանի որ չի ուզել տպավորություն ստեղծվի, որ ինքը փորձում է որևէ պատասխանատվությունից խուսափել։
«Եվ կներեք, չեմ էլ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Ա...
«Հողերը արդեն պետք է տաս». Լեւոն Տեր-Պետրոսյանը 2018-ի ամռանը ասել է Փաշինյանին
Եթե մենք իշխնությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհր...
Կարծում եմ, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ փոխվարչապետ
Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը, գործընթացը բավականին ծանր է...
Մենք Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ժառանգել ենք փակուղային, նախապատերազմական և հետպատերազմական վիճակում. Փաշինյան
Ադրբեջանը շատ հստակ ու հրապարակային ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ, որը նույնը կլին...