Կարծում եմ, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կերկարաձգվի․ փոխվարչապետ
Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը, գործընթացը բավականին ծանր է եղել, բայց, ի վերջո, շահերի բախումն այնպիսն է եղել, որ հարցը լուծվել է հենց այդ տրամաբանությամբ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ալեն Սիմոնյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքը շարունակվելո՞ւ է, թե՝ ոչ, և հավելեց, որ տնտեսվարողները պնդում են՝ արգելքի պատճառով այլ երկներից ապրանքների ներմուծումը թանկացել է:
Փոխվարչապետն ասաց, որ այդ հարցում շատ զգույշ են եղել և նաև դրա համար է, որ արգելքը չի տարածվել հումքի ներմուծման վրա.
«Ձեր ասած խնդիրը հնարավոր կարող է առաջանալ վերջնական սպառման ապրանքներ ներմուծողների մոտ։ Ընդ որում, խնդիրներ առաջանում են ոչ թե աշխարհում նույն ապրանքի գներից, այլ հիմնականում լոգիստիկ առումով, բայց լոգիստիկ ծախսերն էլ այդքան խնդիր չեն, ինչքան որ տևողությունը, քանի որ ապրանքաշրջանառության մեջ, երբ այդ նույն ապրանքը բերվում է Չինաստանից կամ Թուրքիայից, Չինաստանից ավելի ուշ է տեղ հասնում», ասաց Գրիգորյանը և հավելեց, որ շրջանառու միջոցները շրջանառության մեջ ավելի դանդաղ են պտտվում և ըստ էության վարկի տոկոսն է ավելանում։
Անդրադառնալով արգելքի երկարաձգման հարցին, փոխվարչապետն ասաց. «Ցանկությունների, տպավորությունների և պոտենցիալ քվեարկության տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ այս պահին ընդհանուր տրամադրվածությունը երկարաձգելն է»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու:Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ Ա...
«Հողերը արդեն պետք է տաս». Լեւոն Տեր-Պետրոսյանը 2018-ի ամռանը ասել է Փաշինյանին
Եթե մենք իշխնությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհր...
Եվ կներեք, չեմ էլ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը. վարչապետ
Կդիտարկենք Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու...
Մենք Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ժառանգել ենք փակուղային, նախապատերազմական և հետպատերազմական վիճակում. Փաշինյան
Ադրբեջանը շատ հստակ ու հրապարակային ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ, որը նույնը կլին...