ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է բացառեիք խնամի, ծանոթ սկզբունքը, բայց տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը. պատգամավորը՝ Պապիկյանին
Դուք ի՞նչ գնահատական եք տալիս այս խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքին: Դուք այն իշխանությունն եք, որ պետք է բացառեիք սա, բայց մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը ձեր գերատեսչության ներքո: Այս մասին այսօր Ազգային ժողովում հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:
Պատգամավորը հիշեցրեց, որ Hetq.am-ը օրեր առաջ հրապարակում էր իրականացրել, որում նշվում էր, որ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Մաչյանիը ըստ հոդվածի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և նրա նախկին խորհրդական Դավիթ Մանուկյանի ընկերն է։ Բացի դրանից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է:
«Դուք ի՞նչ գնահատական եք տալիս այս խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքին: Դուք այն իշխանությունն եք, որ պետք է բացառեիք սա, բայց մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը ձեր գերատեսչության ներքո»- ասաց Արմեն Եղիազարյանը:
Սուրեն Պապիկյանն արձագանքեց.«Դուք էլ Էդմոն Մարուքյանի ընկերն եք, այդ ի՞նչ խայտառակ բան է ստացվել, դուք նույն ֆրակցիայի պատգամավոր եք, քաղաքականությունը ու նաև վստահությունը սրա հիման վրա է, այստեղ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունք չկա: Մրցութային կարգին համապատասխան մրցույթներ են իրականացվում։ Ո՞վ է մասնակցել, որ պարտվել է, ո՞ւմ են փորձել օգնել, եթե հանիրավի բան է եղել, ո՞ւմ են բողոքել, որտեղ են բողոքել, եթե այս հարցերի պատասխանը կունենաք և կպարզվի, որ իմ գերատեսչությունում տեղի է ունենում մի պրոցես, որտեղ խնամի, ծանոթ սկզբունքի հիման վրա մեկին առավելություն են տալիս, մյուսին ոչ, այդ ժամանակ էլ կխոսենք»:
Արմեն Եղիազարյանն ասաց, որ իր ընկերությունը Էդմոն Մարուքյանի հետ կապ չունի: «Խոսքը այստեղ վերաբերում է նրան, որ Դուք այդ պրոցեսում տիրապետում եք բյուջե, և մենք տվյալ դեպքում չենք տիրապետում բյուջե և պետական բյուջեի հետ կապ չունենք»,- ասաց նա:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ Հայաստանում բարեկամական ու ընկերական կապերը շատ են, ամուր են: «Բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ մասնավորապես Ստեփան Մաչյանը շատ լավ կառավարիչ է, իրեն դրսևորել է թե՛ մասնավոր ոլորտում, թե՛ Սոցապնախարարությունում և այդ մարդու աշխատանքը տեսնելով՝ հրավիրել ենք գերատեսչություն աշխատելու»,-հավելեց նա:
Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը. Մուրադովը՝ Բաքվից ժամանած դատարկ ինքնաթիռի մասին
Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարշահոտություն և գոյացած աղբի մեծ կույտ Երևանի կենտրոնում. ի՞նչն է պատճառը
Օրեր առաջ մեր խմբագրություն ահազանգեցին քաղաքացիներ, ովքեր հայտնեցին, որ Երևանի Եկմալյան 16 հասցեում (Արամի- Պուշին -Փար...
Ի՞նչ է առաջարկել Ալիևը Երևանին հակամարտությունը լուծելու համար. Լուկաշենկոն իր և Ալիևի զրույցից մանրամասներ է պատմել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը, եթե Հայաստանը համաձայնի զինված հակամարտության խ...
Մեր զոհերի թիվը 4 հազարի կարգի է, ներողություն այս հայտարարությունը անելու համար, պլյուս-մինուս 50. Փաշինյան
Այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ու...