Մեր զոհերի թիվը 4 հազարի կարգի է, ներողություն այս հայտարարությունը անելու համար, պլյուս-մինուս 50. Փաշինյան
Այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ծանր է զոհերի թվաբանություն անել:
«Միևնույն ժամանակ մենք ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որ չեն վստահում ԴՆԹ հետազոտության արդյունքներին և իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամություն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել»- ասաց նա:
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց զոհերի ընդհանուր թիվը: «Եթե այլ բան չփոխվի, իսկ շատ դժվար է պատկերացնել, որ կփոխի, մեր զոհերի թիվը 4 հազարի կարգի է, ներողություն այս հայտարարությունը անելու համար, պլյուս-մինուս 50, էլի ներողություն այսպիսի բառերով խոսելու համար, և ես խնդրում եմ, որ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգենք մեր զոհերի հիշատակը»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը. Մուրադովը՝ Բաքվից ժամանած դատարկ ինքնաթիռի մասին
Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարշահոտություն և գոյացած աղբի մեծ կույտ Երևանի կենտրոնում. ի՞նչն է պատճառը
Օրեր առաջ մեր խմբագրություն ահազանգեցին քաղաքացիներ, ովքեր հայտնեցին, որ Երևանի Եկմալյան 16 հասցեում (Արամի- Պուշին -Փար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատակին տապալելով ձերբակալել են օրենքով գող Պզոյին
Երևանի ռեստորաններից մեկում հատակին տապալելով ձերբակալել են օրենքով գող Պզոյին (Արմեն Ղազարյան):
Ի՞նչ է առաջարկել Ալիևը Երևանին հակամարտությունը լուծելու համար. Լուկաշենկոն իր և Ալիևի զրույցից մանրամասներ է պատմել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը, եթե Հայաստանը համաձայնի զինված հակամարտության խ...