ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը. Մուրադովը՝ Բաքվից ժամանած դատարկ ինքնաթիռի մասին
Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին: Կայքը տեղեկություն է ունեցել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։
Թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Մուրադովից հետաքրքրվել է, թե ինչու՞ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։
«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանել է Մուրադովը։
Մուրադովի խոսքով՝ գերի վերադարձ պլանավորված չի եղել, դա եղել է սովորական աշխատանքային այց։
Կայքը աղորդում է, որ Մուրադովի թիկնազորը թույլ չի տվել նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։ «Մեր օպերատորին սպառնացին և գետնին շպրտեցին տեսախցիկը»,– գրում է կայքը:
Նմանատիպ հոդվածներ
Ծնողներից մեկը բենզինի շիշ բերեց ու մուտքի դռնից ներս թափեց. ինչ է կատարվում ՊՆ-ում
Պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակը չի թուլանում:Նշենք, որ անհայտ կորած զինծառայողների հարազատները եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ աշխատակիցները նախարարությունից տարհանվում են ուղղաթիռով
Պաշտպանության նախարարության աշխատակիցները նախարարությունից տարհանվում են ուղղաթիռով: Համացանցում տեսանյութ է տարարծվել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ ՊՆ աշխատակիցները շշեր են շպրտել ծնողների վրա. Անհետ կորածի հարազատ
Այսօր՝ ապրիլի 9-ի առավոտյան, ՊՆ-ի շենքի մոտ ՊՆ աշխատակիցները շշեր են շպրտել անհետ կորած ծնողների վրա: Այս մասին ֆեյսբուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մնացել է 54 տղա, բոլորին միասին թող բերեն. գերիների հարազատները փակել են Շիրակի մարզ տանող բոլոր ճանապարհները
Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատներն այսօր՝ ժամը 6-ից, փակել են Շիրակի մարզ մտնող բոլոր ճանապարհները։ Փակ է ինչպե...