ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարշահոտություն և գոյացած աղբի մեծ կույտ Երևանի կենտրոնում. ի՞նչն է պատճառը
Օրեր առաջ մեր խմբագրություն ահազանգեցին քաղաքացիներ, ովքեր հայտնեցին, որ Երևանի Եկմալյան 16 հասցեում (Արամի- Պուշին -Փարպեցի փողոցների հատվածում) գտնվող կիսաքանդ մի տարածք կա, որը ամիսների ընթացքում վերածվել է մեծ աղբանոցի:
Auroranews-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկն ասաց, որ իրավիճակը ամեն օր էլ ավելի է վատթարանում.
‹‹Ամբողջ տարածքը աղբով է լցված և սա Երևանի կենտրոնում, գարշահոտություն է ու շատ տհաճ, տարածքի ետնամասում բնակելի շենքեր են ու ըստ երևույթի հենց այդ շենքերի բնակիչներն են թափում աղբը››:
[3fd5e0be69f49abbaf04dfb60d7acc3f.jpg]
[39da3068f946148ce4d058836c4729ad.jpg]
Մեր զրուցակիցը ասաց, որ ամիսներ առաջ դիմել են Երևանի քաղաքապետարան՝ խնդիրը կարգավորելու և հրատապ լուծում տալու համար, սակայն պատասխան են ստացել, որ ահազանգը ընդունված է և կտրվի հրատապ լուծում, սական մինչև օրս որևէ գորոծողություն չի կատարվել:
‹‹Իրականում շատ տգեղ և տհաճ է Երևանի կենտրոնում տեսնել այդպիսի մի վայր››,-ասաց քաղաքացին:
Auroranews-ը դիմեց Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե որն է պատճառը տարածքը չմաքրելու և խնդիրը չկարգավորելու համար:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան մեզ ասացին, որ Եկմալյան 16 հասցեում գտնվող տարածքը սեփականաշնորհված է: Իսկ Երևանի քաղաքապետարանը որևէ իրավասություն չունի մաքրելու և սանիտարական աշխատանք կատարելու այն հատվածում, որը ունի սեփականատեր:
Բանն այն է, որ տարածքի սեփականատերը տարիներ առաջ դիմել է Երևանի քաղաքապետարան տվյալ հատվածում շինաշխատանքներ սկսելու համար, սակայն որոշ խնդիրների և նորմերի անհամապատասխանատվության պատճառով քաղաքապետարանը շինթույտվության իրավունք չի տվել սեփականատիրոջը:
Փաստացի տարածքի սեփականատերը չի կատարում տարածքի մաքրման և խմանքի աշխատանքներ՝ ինչն էլ հանգեցնում է տարածքի աղտոտվածության և գարշահոտության:
Առաջին հայացքից թվում է թե սեփականատերը այս կերպ բողոքի նոտա է հղում քաղաքապետարանին իրեն շինթույտվություն չտալու համար՝ չմաքրելով տարածքը, սակայն իրականում խնդիրն ավելի խորքային է:
Երևանի քաղաքապետարանից նշում են, որ իրենք կապ են հաստատել սեփականատիրոջ ներկայացուցչի հետ, ներկայացրել խնդիրը և այն չլուծելու դեպքում դրանից բխող բոլոր իրավական (վարչական պատասխանատվության ենթարկելու ) հետևանքները:
‹‹Քանի որ խոսքը իրավական գործընթաց ծավալելու մասին է, գործելու է որոշակի ընթացակարգ, որից ելնելով կոնկրետ նշել, թե երբ կմաքրվի տարածքը, ում կողմից, այս պահին անհնար է: Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կփորձի առավելագույն հետամուտ լինել՝ խնդիրը հնարավորին արագ հանգուցալուծելու համար››,-նշում են քաղաքապետարանից:
Մենք ճշտեցինք, որ տարածքը պատկանում է ‹‹Imperial Construction›› ընկերությանը: Կազմակերպությունը դիմել է Երևանի քաղաքապետարան` շինթույլտվության համար, սակայն այն չստանալով չի կարողացել իրականացնել որևէ աշխատանք:
‹‹Քաղաքապետարանը իր նկատառումներն ուներ, սեփականատերը՝ իր և չստացվեց, հիմա մտածում ենք, թե օրենքով սամահնված կարգով ինչ կառուցապատում թույլ կտան մեզ››,-Auroranews-ի հետ զրույցում ասաց կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը:
Սանասարյանի խոսքով՝ տարներ առաջ մշակված է եղել ավելի քան 15 նախագիծ տվյալ տարածքի համար և կառուցապատման վերաբերյալ պետք է լինեին քննարկումներ ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների հետ, սակայն չի ստացվել:
‹‹Հիմա մտածում ենք այդ տարածքում արագացված կարգով իրականացնել բարեկարգման աշխատանքներ և ստանալ ավտոկայանատեղի կառուցելու թույլտվություն, սակայն կան խնդիրներ քաղաքապետարանի հետ: Գործընթացները ձգձգվում են և պետք է լինեն քննարկումներ սեփականատերերի հետ: Սակայն խնդիրը հետևյալն է այդ տարածքում աղբը թափում են հարակից շենքերում բնակվող բնակիչները, ովքեր էլ, որ բողոքում են մեր դեմ››,-ասաց նա:
Ըստ կազմակերպության ներկայացուցչի իրենք այդ հատվածքում անգամ պատնեշներ են կառուցել, որոնք քանդել են:
‹‹Չեմ հասկանում պատճառը, թե ինչու և կոնկրետ ովքեր են քանդել››:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունը դեռ չի հաղթահարվել, իսկ այս ոչ հիգենիկ և կեղտոտ տարածքները կարող են նպաստել ուրիշ այլ վարակների տարածման:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմը փոխանցել է 3 աճյուն, իսկ փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն
Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հ...
Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստումներն անվճար են Հայաստանում. ՀՀ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այսուհետ առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, կորոնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե մտահոգվելու առիթ լինի ՊՆ-ն որոշակի գործողություններ կկատարի. Փոխնախարարը՝ սահմաններին կրակոցների մասին
Որեւէ մտահոգվելու կարիք եւ առիթ չկա, դրա համար կոչ եմ անում, որ խուճապ կամ որեւէ այլ բացասական տրամադրություն որեւէ մեկի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեք հայ գերիներ են վերադառնում. դա միայն ՌԴ ղեկավարության և գեներալ Մուրադովի շնորհիվ է
Երեք հայ գերիներ են վերադառնում: Դա միայն ՌԴ ղեկավարության և գեներալ Մուրադովի շնորհիվ է: Այս մասին լրագրողների հետ զրու...