Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը ռևանշ կանի՞ Արցախում, եթե իշխանության գա. նա պատասխանել է այս հարցին

Unknown 1,450 դիտում
Ռոբերտ Քոչարյանը ռևանշ կանի՞ Արցախում, եթե իշխանության գա. նա պատասխանել է այս հարցին

Հայաստանի երկրորդ նախագահը Պոզների հետ զրույցում խոսել է ԼՂ տարածքային խնդիրների ու բանակցային գործընթացի մասին:

Ամեն ինչ կորած չէ, բանակցային գործընթացում դեռ հնարավորություն կա քննարկելու նախկին ԼՂԻՄ կազմի մեջ մտնող տարածքների հարցը: Նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում։

«Բոլոր տարածքների մասին ես հաստատապես չէի խոսի։ Ես կարծում եմ, որ դա շատ բարդ գործընթաց է՝ ինչ կարգավիճակով և այլն: Բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշակի հեռանկար կա»,- ասել է նա:

Խոսելով իշխանության գալու դեպքում ռևանշի հնարավորության մասին՝ Քոչարյանը նշել է, որ հայկական բանակն այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած սթափ մտածող մարդու մտքով չի կարող անցնել ռևանշի գաղափարը:

«Բայց շատ անարդար աշխարհը չի կարող լինել երկար և հավերժ լինել: Այդ պատճառով իրավիճակը պետք է դիտարկել այն տեսակետից, թե որքանով ենք մենք ուզում վերջ դնել հակամարտությանը և գտնել այնպիսի լուծում, որը կլինի արդար»,- ասել է Քոչարյանը:

Հիշեցնենք` նախկին նախագահը վերջերս բազմիցս ասել է, որ եթե ՀՀ–ում ընտրություններ լինեն, ինքը կմասնակցի։ Այսօր նա հայտարարել է, որ ընտրություններին կմասնակցի կուսակցությունների դաշինքով։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250