Հասարակություն
Լավրովը ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ այսօր կքննարկի իրավիճակը Ղարաբաղում
Այսօր՝ ապրիլի 1-ին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ առանձին հանդիպումների ժամանակ կքննարկի իրավիճակը Ղարաբաղում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Զրույցի ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր»,-նշել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք
Զինվորը զոհվել է պատերազմում, կամ անհետ կորած է, սակայն բանկերը հարազատներից պահանջում են վճարում կատարել
Վերին Լարսում հա՞յ է սպանվել. Վրաստանի ՆԳՆ-ն նշում է, որ Վերին Լարսի անցակետից հաղորդում չեն ստացել
ՊՆ-ն հաստատում է՝ կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0