Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք
Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք` տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-Ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողների կողմից իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։
Նմուշները տրամադրվել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից ս.թ․ մարտի 18-ին։
Ի տարբերություն հունվար ամսվա հետազոտության՝ մարտին ստացված 12 նմուշներից 10-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամը (B.1.1.7, VOC-202012/01):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի բացառվում տարբեր շտամերով վարակվելու հավանականությունը՝ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրել դիմակ, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պատվաստվել COVID-19-ի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Զինվորը զոհվել է պատերազմում, կամ անհետ կորած է, սակայն բանկերը հարազատներից պահանջում են վճարում կատարել
Զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարուկանում են վարկի մարում պահանջել: Այս մասին Facebook-ի իր էջում...
Վերին Լարսում հա՞յ է սպանվել. Վրաստանի ՆԳՆ-ն նշում է, որ Վերին Լարսի անցակետից հաղորդում չեն ստացել
Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ Վերին Լարսի անցակետից իրենք ոչ մի հաղորդագրություն չեն ստացել բեռնատարների վարորդների միջեւ...
Յուրաքանչյուր մեքենայի կողքին խնկաման է դրված, որ խունկի բույրը ջարդի դիակի ծանր հոտը. Նաիրա Զոհրաբյանը՝ սառնարան-մեքենաների մասին
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնում է. «Մեծամորի դիահերձարանի տարածքում «Սպայկայի» սառնարան-մեքենաներն են, որոնցից ե...
«Մեր ծովի տեղն ո՞վ գիտի». Սուրենյանի գրառումը ուրախացրել է քաղաքացիներին
Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Այս մասին հայտն...