ՏԵՍԱՆՅՈՒԹ. CNN-ի բացառիկ կադրերը՝ Sputnik V-ի արտադրման գործարանից
Ռուսաստանը ցուցադրում է նոր Covid-19 պատվաստանյութի գործարանը , նույնիսկ այն ժամանակ, երբ ռուսաստանցիները չեն համարձակվում պատվաստվել:
Տասնյակ տարիներ առաջ խորհրդային գիտնականները կենսաբանական զենքն ուսումնասիրել էին Վոլգայի պոլիգոնում, Մոսկվայից մոտ 70 մղոն դեպի արեւելք: Այժմ այս վայրը օգտագործվում է կորոնավիրուսի դեմ ամբողջ աշխարհում մարդկանց պաշտպանությանն ուղղված պատվաստանյութի զանգվածային արտադրության համար:
CNN-ը բացառիկ մուտք է ստացել գործարան, որտեղ այժմ գտնվում է Generic Pharmaceutical-ը, որի հետ Sputnik V-ն պայմանագիր է կնքել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի զանգվածային արտադրության վերաբերյալ:
Ըստ էության, արտադրության գործընթացը հայտնի էր փոքր լաբորատոր մասշտաբներով, սակայն այն մեծ արդյունաբերական մասշտաբով ստեղծելը մեկ այլ տիեզերք է:
«Այժմ մենքամեն ամիս արտադրում ենք մի քանի միլիոն դեղաչափեր եւ հույս ունենք ամսական ստանալ մինչև 10 կամ 20 մլն պատվաստանյութ»- CNN-ին ասել է GENERIUM - ի գլխավոր գիտաշխատող Դմիտրի Պոտերյաեւը:
Հատկանշական է, որ ռուսաստանցիների թվում Sputnik V-ի պահանջարկը դեռ շատ քիչ է.
Հոդվածում նշվում է՝ դա այն երկիրն է, որն ունիCovid-19 վարակման ամենաբարձր ցուցանիշներից մեկն աշխարհում՝ ավելի քան 4,1 միլիոն դեպք: Բայց այն ունի նաեւ աշխարհի ամենաբարձր անվճռականության ցուցանիշը պատվաստանյութերի վերաբերյալ: Հասարակական կարծիքի վերջին հարցումը, որը հրապարակվել է «Լեւադա» կենտրոնի կողմից՝ ցույց է տվել, որ ռուսաստանցիների միայն 38 տոկոսն է պատրաստ պատվաստում ստանալ:
Նշենք, որ ավելի վաղ պատվաստանյութի մշակման հետեւում կանգնած առանցքային գիտնականներից մեկը հայտարարել էր, մոտ 2,2 մլն մարդ ՝ Ռուսաստանի բնակչության առնվազն 2 տոկոսը պատվաստվել է երկու անգամ:
Sputnik V-ն Covid-19-ի դեմ առաջին պատվաստանյութն է, որը հաստատվել էր անցյալ տարվա օգոստոսին աշխարհի ցանկացած վայրում օգտագործելու համար, նույնիսկ մինչեւ մարդկանց վրա լայնածավալ փորձարկումների ավարտը:
Ի սկզբանե գոյություն ուներ լայն թերահավատություն Sputnik V նկատմամբ, որն իր անունն ստացել է աշխարհում առաջին արբանյակից, որը Խորհրդային Միության կողմից գործարկվել է 1957 թվականին ՝ սկսելով տիեզերական մրցավազքը Միացյալ Նահանգների հետ: Քննադատներն ասում են, որ «Պուտինի պատվաստանյութը»ստեղծվել է համաշխարհային մրցավազքում, որպեսզի ընդգծվի Կրեմլի հզորությունը,անկախ նրանից, թե որքան արդյունավետ է այն կամ անվտանգ:
Սակայն այս ամսվա սկզբին հեղինակավոր «Լանցետ» բժշկական ամսագրում հրապարակված լայնածավալ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութի արդյունավետությունը 91,6% է:
Ըստ մոնիտորինգային խմբերի, պատվաստանյութերի դեմ դավադրության տեսությունները զայրութ են առաջացնում համացանցում և մեծ տարածում գտնում ռուսաստանցիների շրջանում: Ալեքսանդր Արխիպովան, ով պետական համալսարանի սոցիալական մարդաբան է՝ CNN-ին պատմել Է, որ շատ ռուսաստանցիներ մշակութային միտում ունեն չվստահելու բժշկականկարծիքին , որը դիտվում է որպես կառավարության վերահսկող ձեռքև միջամտում մարդկանց անձնական կյանքին:
Կասկածների եւս մեկ պատճառը կարող է լինել այն, որ թեեւՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իր դուստրը պատվաստվել է, բայց շատերը վստահ չեն, որ նա իրականումպատվաստվել է: Կրեմլը խուսափել էայս թեմայով հարցերից, հայտարարելով, որ Պուտինն առաջիկայում պատվաստվելու է, եւազգը կիմանա, երբ նա ի վերջո պատվաստում ստանա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս գիշեր Բրիտանիայի բնակիչները երկնքում նկատել են վառ բռնկում
Այս գիշեր Մեծ Բրիտանիայի բնակիչները երկնքում նկատել են վառ բռնկում։ Մարդիկ պատմում են, որ կիրակի երեկոյան երկնքում տեսել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրաշարժը խուճապային իրավիճակ Է ստեղծել եկեղեցում՝ զույգի պսակադրության ժամանակ
Համացանցում շարունակում են տեսակադրեր հրապարակել օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժից: Այսօր հրապարակված տեսանյութում երևո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մյանմայում համացանցն անջատված է. տանկերը մտել են երկրի խոշորագույն քաղաք
Մյանմայում, կապված զինվորականների կողմից իշխանության զավթման դեմ բողոքի զանգվածային ցույցերի հետ, խոշորագույն Յանգոն քաղ...
Իսկանդերի պատմությունը կարծես թե ունի նուրբ տողատակ. Հակոբ Բադալյան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկանդերի պատմությունը կարծես թե ունի նուրբ տողատակ: Հարցին, թե...