Թուրքի ոսկորները հավաքել բերել են ու ասում են, որ ԴՆԹ-ն բռնեց. անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են
Անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարության մոտ ակցիա են անում՝ պահանջելով գտնել ու բերել իրենց երեխաներին:
Ծնողներից մեկն ասաց, որ ինքը Արցախյան ազատամարտի մասնակից է, վիրավորվել է նաև. «Այն ժամանակ թուրքի մոտ վարձկանների թիվը չէր անցնում 10 տոկոսը, հիմա 90 տոկոսն են վարձկան:
Այսօր ցանկացած տեղից ասում են, որ դի են բերել, բայց ինչ դի, անճանաչելի ոսկորներ են բերում: Նույն տարածքում և՛ թուրքն է զոհվել, և՛ մեր հերոս երեխաները:
Հիմա թուրքի ոսկորները հավաքել բերել են ու ասում են, որ ԴՆԹ-ն բռնեց: Այն ժամանակ մեր երեխաները ճանաչելի են եղել, ձգձգեցին, որ դառնան ոսկորներ: Հիմա ոսկորները տալիս են մարդկանց ձեռքն ու ասում, որ ԴՆԹ-ն բռնեց»:
«Մենք սեփական ապարատ չունենք, որ դա հաստատենք: Աստված չանի, եթե մի յաշիկ ոսկոր բերեն տան մեզ, մենք հնարավորություն չունենք ուղարկենք մի տեղ ստուգեն»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի
«Արմենիա» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու համար։ Տեղեկությո...
Մնացել է Քոչարյանին դիմենք. անհետ կորած զինծառայողի ծնող
Անհետ կորած զինծառայողների ծնողները Ռուսաստանի դեսպանատան մոտ են՝ օգնություն խնդրելու վերադարձնել իրենց որդիներին:Ծնողնե...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ծառերի էտ և այգեբաց չկատարել
Հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մար...
Հայաստանում 14 տարեկան երեխան կարող է գնալ ՄԻԱՎ-ի թեստ հանձնել ու գաղտնի պահել իր վարակված լինելը. պատգամավոր
Ազգային ժողովը քննարկում է օրինագծերի փաթեթ, որն առնչվում է մեծապես երեխաներին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց պատգա...