«Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի
«Արմենիա» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը` ֆեյսբուքյան իր էջում։
«Շաբաթական կիրականացվի 4 չվերթ` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Կանոնավոր չվերթները ենթադրում են, որ ՀՀ քաղաքացիները միայն նշված օրերին և բացառապես Մոսկվա կարող են մեկնել միայն COVID -19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում»,–գրել է նա։
Խաչատրյանի խոսքով` չարթերային չվերթերի դեպքում մարտի 1- ից հետո շարունակելու են գործել նախկինում գործող սահմանափակումները։
Հիշեցնենք` մինչև մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19–ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ COVID-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։
Քաղաքացիները պետք է ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված, ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել COVID-19 թեստ։ Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում 14 տարեկան երեխան կարող է գնալ ՄԻԱՎ-ի թեստ հանձնել ու գաղտնի պահել իր վարակված լինելը. պատգամավոր
Ազգային ժողովը քննարկում է օրինագծերի փաթեթ, որն առնչվում է մեծապես երեխաներին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց պատգա...
Մենք ռազվեդչիկ տվել ենք, որ մտնի 30 երեխուն անտառից հանի, չարեցին. անհետ կորած զինծառայողի հարազատ
Եթե մեկ խելացի ռազվեդչիկ լիներ, կմտներ անտառ այդ երեսուն երեխուն կհաներ: Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում հայ...
Թուրքի ոսկորները հավաքել բերել են ու ասում են, որ ԴՆԹ-ն բռնեց. անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են
Անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարության մոտ ակցիա են անում՝ պահանջելով գտնել ու բերել իրենց երեխաներին:Ծնող...
Թուրքիայում «ազատություն» գրությամբ գրաֆիտիների համար ուսանողներ են ձերբակալվել
Թուրքիայում Բողազիչի համալսարանի նորանշանակ ռեկտորի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները շարունակվում են: Ցույցերի հետ...