Մնացել է Քոչարյանին դիմենք. անհետ կորած զինծառայողի ծնող
Անհետ կորած զինծառայողների ծնողները Ռուսաստանի դեսպանատան մոտ են՝ օգնություն խնդրելու վերադարձնել իրենց որդիներին:
Ծնողներն իրենց հետ նամակ են բերել, որի մեջ նշված են նաև անհետ կորածների անունները: Նրանք չգիտեն, թե ում կարող են արդեն դիմել իրենց հարցը լուծելու համար:
Քիչ առաջ ծնողներից մեկն առաջարկեց նամակն ուղղել նաև նրանց, ովքեր ուզում են իշխանության գալ: Մասնավորապես որոշում կայացվեց այն ուղղել նաև Ռոբերտ Քոչարյանին:
Ծնողներն ասացին, որ իրենք դեմ չեն, իրենց համար կարևորն այն է, որ հարցը լուծվի:
«Ես ծնող եմ, պատրաստ եմ բոլորին դիմել: Թող չասեն, որ հարցը քաղաքականացնում ենք: Մնացել է Քոչարյանին դիմենք: Եկեք այստեղից գնանք ու դիմենք Քոչարյանին»,-ասաց ծնողներից մեկը:
«Եթե մեր նամակը չվերցնեն, խնդրանքով գնալու ենք Քոչարյանի գրասենյակ: Թքեմ այս պետության վրա, որ կա պետություն»,-հավելեց նա
Նմանատիպ հոդվածներ
«Կներեք հերս, մերս, քրերս, ախպերներս». հասկանալով, որ ողջ չի մնալու, Մանվելը հրաժեշտի նամակ էր գրել հարազատներին
«Մահ իմացեալ՝ անմահություն»-ը Գևորգյան Մանվելի մասին է ասված։ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ծնված ու Մարտունի 3-ում ծ...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ծառերի էտ և այգեբաց չկատարել
Հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մար...
Հայաստանում 14 տարեկան երեխան կարող է գնալ ՄԻԱՎ-ի թեստ հանձնել ու գաղտնի պահել իր վարակված լինելը. պատգամավոր
Ազգային ժողովը քննարկում է օրինագծերի փաթեթ, որն առնչվում է մեծապես երեխաներին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց պատգա...
Մեկնարկել է պատերազմում վիրավորում ստացած անձանց 500 000 դրամ տալու օնլայն եղանակով դիմումների ընդունումը
Այսօրվանից մեկնարկել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողություն...