Հայաստանում 14 տարեկան երեխան կարող է գնալ ՄԻԱՎ-ի թեստ հանձնել ու գաղտնի պահել իր վարակված լինելը. պատգամավոր
Ազգային ժողովը քննարկում է օրինագծերի փաթեթ, որն առնչվում է մեծապես երեխաներին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոսելով Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի ներկայացրած փաթեթի մասին:
«Շեմը 16-ից իջեցնելով 14՝ մենք այս օրենքով հնարավորություն ենք ստեղծում, որեսզի 14 տարեկան երեխան գնա ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնի, իսկ հետո նաև կարողանա գաղտնի պահել իր վարակված լինելը: Մենք չգիտեն, թե ինչ հետևանքներ կունենա այդ ռիսկը»,-ասաց նա:
Պատգամավորն ասաց, որ փոխնախարարը չկարողացավ ներկայացնել նախագծի իրական նպատակները, չկարողացավ համոզիչ փաստարկներ ներկայացնել, թե որն է իրական նպատակը. «Եթե մեր խնդիրը ՄԻԱՎ-ի դեմ պայքարն է, առնվազն տրաբանական չէ, որ ՄԻԱՎ կենտրոնը չպետք է տարալուծվեր այլ կենտրոնների մեջ ու դառնար մեկ ճյուղ»:
Պատգամավորը նաև ցանկացավ իմանալ, թե ինչու է քրեական օրենսգրքից հանվել ձևակերպումը, որ պատիժ է նախատեսվում դիտավորյալ մարդուն վարակելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի
«Արմենիա» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու համար։ Տեղեկությո...
Մնացել է Քոչարյանին դիմենք. անհետ կորած զինծառայողի ծնող
Անհետ կորած զինծառայողների ծնողները Ռուսաստանի դեսպանատան մոտ են՝ օգնություն խնդրելու վերադարձնել իրենց որդիներին:Ծնողնե...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ծառերի էտ և այգեբաց չկատարել
Հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մար...
Մենք ռազվեդչիկ տվել ենք, որ մտնի 30 երեխուն անտառից հանի, չարեցին. անհետ կորած զինծառայողի հարազատ
Եթե մեկ խելացի ռազվեդչիկ լիներ, կմտներ անտառ այդ երեսուն երեխուն կհաներ: Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում հայ...