Թուրքիայում «ազատություն» գրությամբ գրաֆիտիների համար ուսանողներ են ձերբակալվել
Թուրքիայում Բողազիչի համալսարանի նորանշանակ ռեկտորի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները շարունակվում են: Ցույցերի հետևանքով բազմաթիվ ուսանողներ են ձերբակալվել: Ի նշան բողոքի քաղաքացիները Ստամբուլում պատերին գրություններ են թողել, պահանջելով ազատ արձակել կալանավորված ուսանողներին, հայտնում է ermenihaber-ը:
Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել և ձերբակալել են նաև պատերին գրություն թողած 5 ուսանողի:
Հաջակցություն անազատության մեջ գտնվող ուսանողների՝ պատերին գրել էին.
«Ազատություն համալսարանին, երկրին և Շիլանին (կալանավորված ուսանողներից մեկը)», «Մենք նրանց ազատություն ենք խոստացել», «Համալսարանը հայրենիք է»:
Հիշեցնենք, որ ցուցարարների գլխավոր պահանջը դրսից նշանակված ռեկտորի հրաժարականն ու ընտրություններ անցկացնելն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բողազիչիի համալսարանի ռեկտորի նշանակման դեմ բողոքի ցույցեր իրականացնող ուսանողներին և դասախոսներին մեղադրում է ահաբեկչության մեջ։
Փետրվարի 2-ի երեկոյան զանգվածային ձերբակալություններից հետո ուսանողները և նրանց սատարողները շարունակում են իրենց բողոքի ակցիաները ոչ միայն Ստամբուլում, Անկարայում, այլև երկրի այլ քաղաքներում, նաև երկրից դուրս։ Սոցիալական հարթակներում նրանց սատարողների մեջ է նաև պոլսահայ մտավորականությունը։
Նշենք, որ Թուրքիայում կան հազարավոր կալանավորված և դատված ընդդիմադիր ուսանողներ: Նրանց թիվը 2019թ դրությամբ կազմում էր 36.300։
Բողազիչիի համալսարանը տարածաշրջանում հեղինակավոր համալսարաններից մեկն է, որտեղ կրթություն է ստանում շուրջ 16 000 ուսանող։ Ակադեմիական լեզուն Բողազիչիում անգլերենն է։ Համալսարանը հայտնի է որպես երկրի ամենաառաջադեմ կրթական հաստատություններից մեկը։ Նորանշանակ ռեկտորն ասել է, որ առաջիկայում նպատակ ունի համալսարանը ընդգրկել աշխարհի լավագույն 100 համալսարանների ցանկի մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Կներեք հերս, մերս, քրերս, ախպերներս». հասկանալով, որ ողջ չի մնալու, Մանվելը հրաժեշտի նամակ էր գրել հարազատներին
«Մահ իմացեալ՝ անմահություն»-ը Գևորգյան Մանվելի մասին է ասված։ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ծնված ու Մարտունի 3-ում ծ...
«Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի
«Արմենիա» ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու համար։ Տեղեկությո...
Մնացել է Քոչարյանին դիմենք. անհետ կորած զինծառայողի ծնող
Անհետ կորած զինծառայողների ծնողները Ռուսաստանի դեսպանատան մոտ են՝ օգնություն խնդրելու վերադարձնել իրենց որդիներին:Ծնողնե...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ծառերի էտ և այգեբաց չկատարել
Հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մար...