Պետք է հասկանալ ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առումով քննարկում չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հարցին՝ արտահերթ ընտրությունների անցկացման նախնական ժամկետ կա՞, Մակունցը պատասխանեց. «Մենք այդ առումով այս պահին քննարկում չենք կարող ունենալ, որովհետև նախ պետք է հասկանալ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք ու անպայման կհրապարակենք»:
Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումների շարք, որոնց ընթացքում քաղաքական ուժերի հետ քննարկում է ընտրությունների անցկացման հնարավորությունները:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են խոսել Մոսկվայում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
«Հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանաձն...
Հանձնաժողովը համալրվում է պաշտպանությունից եւ բանակից ոչինչ չհասկացող անձանցով. Հրապարակ
«Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը կանդամակցի ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներ...
Ավելի կոշտ ակցիաներ կլինեն. Վազգեն Մանուկյանը կայցելի մարզեր. «Հրապարակ»
«Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մարտավարությամբ է վերսկսել...
Ազգային ժողովում թեժ է լինելու. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
«Հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է երկարատեւ եւ թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգ...