Ազգային ժողովում թեժ է լինելու. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
«Հունվարի 18-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է երկարատեւ եւ թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգը բավականին հագեցած է լինելու: Մասնավորապես, վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է պարտադիր քննարկման 40 հարց՝ բացասական եզրակացություն ստացած, կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած 22 հարց, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած 8 հարց:
Այսինքն՝ ընդհանուր առմամբ 70 hարց է ներառվել օրակարգում։ Իհարկե, ոչ բոլոր նախագծերը կհասցնեն քննարկել խորհրդարանականները, սակայն կան հարցեր, որոնք պարտադիր քննարկման են ենթակա եւ անհետաձգելի են:
Նախագծերի այսպիսի առատությունը հազվադեպ է, քանի որ դեպքեր են եղել, երբ ԱԺ օրակարգային քննարկվելիք հարցերն այնքան քիչ են եղել, որ նստաշրջանը մեկուկես օր է տեւել: Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 8-ին գումարված հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված էր 27 հարց, իսկ, օրինակ, հունիսի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 42 հարց էր: Նշենք նաև, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 43 հարց էր ներառված, այսինքն՝ կրկին ավելի պակաս»։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը :
Նմանատիպ հոդվածներ
Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշում. «Հրապարակ»
«Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հեռացվելու որոշումը դեռ չկա, սակայն համակարգում արդեն փոխարինողների անուններ են շրջա...
Նիկոլ Փաշինյանին լսողները զարմացել են. «Հրապարակ»
Մոսկովյան այցից վերադառնալիս Փաշինյանին ուղեկցող պատվիրակությունը նկատել է, որ նա ահավոր ընկճված է։ Փաշինյանը չի թ...
Վստահ եմ, որ ինչ-որ մեկը դուրս կշպրտի նրան հրապարակից՝ աղբանոց. Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես Վազգեն Մանուկյանի վերաբերյալ ունեմ իմ որոշակի դիրքորոշո...
Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր. «Փաստ»
«Փորձագետները, քաղաքական ուժերը և հասարակության ստվար մասն արձանագրում է, որ ՀՀ-ում ներկայումս անիշխանություն է. բոլոր պ...