Ավելի կոշտ ակցիաներ կլինեն. Վազգեն Մանուկյանը կայցելի մարզեր. «Հրապարակ»
«Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մարտավարությամբ է վերսկսելու։ Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն․ երեկ մեր լրագրողին ասել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը՝ տեղեկացնելով, որ այսօրվանից կմեկնարկեն շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունները։
Նախատեսված է, որ առաջին այցը կլինի Շիրակ, մասնավորապես Գյումրի քաղաք, ապա՝ Վանաձոր եւ մյուս մարզեր։ Վազգեն Մանուկյանը միայնակ չի շրջելու՝ նրան կուղեկցեն շարժման անդամ ուժերի ներկայացուցիչները»։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին․ կադրերին արդեն ՌԴ-ն է որոշում. «Հրապարակ»
«Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հեռացվելու որոշումը դեռ չկա, սակայն համակարգում արդեն փոխարինողների անուններ են շրջա...
Վստահ եմ, որ ինչ-որ մեկը դուրս կշպրտի նրան հրապարակից՝ աղբանոց. Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես Վազգեն Մանուկյանի վերաբերյալ ունեմ իմ որոշակի դիրքորոշո...
Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր. «Փաստ»
«Փորձագետները, քաղաքական ուժերը և հասարակության ստվար մասն արձանագրում է, որ ՀՀ-ում ներկայումս անիշխանություն է. բոլոր պ...
Քաղաքացիների անունից 2 բառ կասեմ ինքնահռչակին՝ ամոթ քեզ. Կարեն Սարուխանյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ իրեն «փրկիչ» հռչակած, կոռուպց...