Քաղաքականություն

Դեսպանատան դռները բաց են ձեր առաջ. Ֆրանսիայի դեսպանը` հադրութցիներին

Դեսպանատան դռները բաց են ձեր առաջ. Ֆրանսիայի դեսպանը` հադրութցիներին
«Արցախը մերն է», «Մենք ենք տերը մեր հողերի». այս և այլ վանկարկումներով  հադրութցիները քիչ առաջ հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան մոտ:Նրանք պնդում են՝ Հադրութը չի կարող անցնել Ադրբեջանի…

«Արցախը մերն է», «Մենք ենք տերը մեր հողերի». այս և այլ վանկարկումներով  հադրութցիները քիչ առաջ հավաքվել էին Ֆրանսիայի դեսպանատան մոտ:

Նրանք պնդում են՝ Հադրութը չի կարող անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, այն երբեք չի եղել ադրբեջանական հող։ Հադրութցիներն ասում են՝ իրենց հարազատների գերեզմանները, հուշարձանները, տները չեն կարող թողնել Ադրբեջանին և հեռանալ։

Դեսպանատան մոտ նրանց մոտեցավ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, վերջինս վստահեցրեց՝ հադրութցիների համար Ֆրանսիայի դեսպանատան դռները միշտ բաց են։

Նա նաև հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հանդիպի Հայաստանի ներկայացուցչի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Լաքոտի փոխանցմամբ՝ Ֆրանսիան չի ստորագրել հայտնի փաստաթուղթը և ամեն ինչ կանի, որպեսզի լուծումը բավարարի նաև Հայաստանի ժողովրդին։

Նմանատիպ հոդվածներ

Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250