Փաշինյանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Պատերազմի ընթացքում գոնե երկու ԱԽ նիստ ենք ունեցել, որոնց մասնակցել է ՀՀ նախագահը, մեկին Վեհափառ հայրապետը, նաեւ ԱԺ ներկայացուցիչները. քաղաքական ուժերի հետ հանդիպումներ ենք ունեցել. ընդհանուր առմամբ միտումների մասին նրանք տեղյակ են եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, առցանց ասուլիսի ժմանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե ԱԺ պատգամավորները, նախարարները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտնի հայտարարության մասին, արդյոք չի նշանակում, որ այդ ինստիտուտները չեն գործում, արդյոք վարչապետը չի կարծում, որ արտահերթ ընտրություններով պետք ձեւավորել այդ ինստիտուտների գործունակ իրավահաջորդներին:
«Այո, կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետեւ եկել է մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում եւ այդ որոշումները կայացվել են շատ սահմանափակ ժամանակում՝ խորհրդակցելով ԶՈՒ ԳՇ-ի եւ Արցախի ղեկավարության հետ: Կոնկրետ իրադարձություններ էին զարգանում, որոնց պետք էր արձագանքել:
Ինչ վերաբերում է ինստիտուտների գործունեությանը, դրանք գործում են, կգործեն: Ես հիմա շատ կարեւոր եմ համարում, որ մենք կունությունն ու հանրային անվտանգությունը լիովին երաշխավորենք, եւ մենք պետք է կենտրոնանանք այդ խնդրի վրա: Խորհրդարանը, ՀՀ նախագահը, մնացած ինստիտուտները այսօր պետք է ոչ թե չգործեն, այլ պետք է գործեն եւ մեր բոլորի գործունեությունը պետք է ուղղված լինի կայունությունն ու անվտանգությունը ապահովելուն: Իմ կհամոզմամբ այդ ինստիտուտները գործունեակ են, ունեն գործելու մանդատ եւ լիազորություն»,-ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:Քննարկվել է...
Վարչապետը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.Վերջին...
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. «Առավոտ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր ունեցած տեղեկութ...