Շողակաթում պեղված դամբարանից ուսումնասիրության արժանի և կարևոր հնագիտական նյութեր են հանվել
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ և Արտանիշ գյուղերի հնավայրերում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ծրագրերով և համաֆինանսավորմամբ 2020 թվականի օգոստոսի 3-ից մեկնարկել և ընթանում են հնագիտական պեղումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ, «Թաքնված և ծածկված հնագիտական հուշարձանների որոնումը երկրաքիմիական մեթոդներով» ծրագրի շրջանակներում (ղեկավար՝ երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյան): Հնագիտական պեղումներն այս պահին իրականացվում են Շողակաթ գյուղի դամբարանադաշտում և Արտանիշ գյուղի՝ վաղ բրոնզեդարյան բնակատեղիում: Առաջիկա օրերի ընթացքում պեղումներ կիրականացվեն նաև Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք գյուղի ամրոց-բնակատեղիում:
«Շողակաթ բնակավայրում պեղել ենք Արտանիշ 23 պայմանական անունը կրող դամբարանադաշտը: Երկու դամբարան արդեն պեղել ենք, հիմա պեղում ենք երրորդը: Դամբարանները պատկանում են երկաթի դարին: Պեղված դամբարաններից մեկն էլ թալանվել է կես տարի առաջ, որի համար քրեական գործ է հարուցվել: Այդուհանդերձ, այդ դամբարանից գտնվել են ուսումնասիրության արժանի և կարևոր հնագիտական նյութեր՝ ուլունքներ, խեցեղեն, մարդկային և կենդանական ոսկորներ, որոնք պատկերացում են տալիս այդ ժամանակաշրջանի տնտեսական հարաբերությունների, մշակույթի, կենցաղի և հավատալիքների մասին: Արտանիշի վաղբրոնզեդարյան հնավայրը մեր արշավախմբի կողմից բացահայտվել է 2015 թվականին: Այն վերաբերում է Ք. ա. երրորդ հազարամյակի առաջին կեսին: Պեղվել են հետաքրքիր հնագիտական իրեր: Ընդլայնված կազմ ունեցող արշավախմբում ընդգրկված են մասնագիտական բարձր որակավորում ունեցող հնագետներ և երկրաբաններ»,- ներկայացրել է արշավախմբի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...