Պարետը հայտարարություն է տարածել. նվազել են խախտումները
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ գործողություններում կարևոր է սահմանված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, որում զգալի դեր է վերապահված տեսչական մարմիններին: Այսպիսով.
Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում տեսչական մարմինների կողմից մինչ օրս իրականացվել է 54013 ստուգում: Սահմանված նորմերի խախտման դեպքերով նույն ժամանակահատվածում կայացվել է 4669 կազմակերպության գործունեության կասեցման որոշում:
Տեսչական ստուգումներն իրականացվում են շաբաթվա բոլոր օրերին: Կախված տնտեսավարողի գործունեությունից՝ նաև գիշերային ժամերին: Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։
Տարվող աշխատանքների շրջանակում նվազել են արձանագրվող խախտումները, հետևաբար՝ կասեցման որոշումները: Օրինակ՝ եթե հունիսի առաջին տասնօրյակում իրականացված 6842 ստուգումների արդյունքում արձանագրվել է 1339 խախտում (19.6%), ապա հուլիսի նույն ժամանակահատվածում իրականացված 7491 ստուգումների արդյունքում արձանագրվել է 377 խախտում (5%)՝ տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...