ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլեւ ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին: Ֆեյսբուքում այս մասին գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ և նշելով, որ այսօր խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության նախարարությունում:

Քաղաքականություն

Պատահարներ