Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:
Այսօր Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Երևանի և Բաքվի իր գործընկերների հետ:
«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանության մեջ:
«Ընդգծվում է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես իր ազգային կարողությունների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուսական կողմից նաև նշում են, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատման և լրացուցիչ լարվածության աճ առաջացնող հայտարարություններից ու գործողություններից խուսափելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...