ԱՄՆ-ում պաշտոնից ազատվել է Թրամփի փաստաբանների դեմ գործը քննող դատախազը
Նյու Յորքի Հարավային շրջանի ԱՄՆ դաշնային դատախազ Ջեֆրի Բերմանը, որը քննում էր նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենի և ներկայիս փաստաբան Ռուդի Ջուլիանիի դեմ գործը, պաշտոնից ազատվել է: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում տալով ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությանը:
Հաղորդվում է, որ ուրբաթ երեկոյան գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը առանց նախնական ծանուցման հայտարարել էր Բերմանի փոխարինման մասին: Իր խոսքով՝ Թրամփը մտադիր է Բերմանի պաշտոնում նշանակել Ջեյ Քլեյթոնին: Վերջինիս թեկնածությունը պետք է հաստատի սենատը:
Միևնույն ժամանակ, Բերմանը դեռևս չի պատրաստվում հեռանալ. «Ես հրաժարական չեմ տվել և չեմ պատրաստվում հեռանալ պաշտոնից, որում նշանակվել եմ ԱՄՆ շրջանային դատարանի և Նյու Յորքի Հարավային շրջանի դատավորներից կողմից»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...