ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթարկել ԱԱԾ, հայտնում է news.am:
Ծառուկյանը նշեց, որ ինքը պայմանավորվածության համաձայն այսպես թե այնպես ԱԱԾ էր գնում։ Նշենք, որ քիչ առաջ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս նույնպես Ծառուկյանը հայտարարել էր, որ ելույթից հետո գնալու է ԱԱԾ, որտեղ իրեն կանչել են հարցաքննության։
Լրագրողների հարցին, թե արդյոք Ծառուկյանը պայմանավորվածություն է խախտել, դրա համար են նրան բերման ենթարկում, ԱԱԾ աշխատակիցը պատասխանեց՝ ոչ։
Ծառուկյանն ի վերջո նստեց իր մեքենան, ԱԱԾ աշխատակիցը՝ նրա կողքին։
Նշենք, որ ԱԺ–ում այժմ մեծ թվով դիմակավորված ԱԱԾ աշխատակիցներ կան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...