ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքում
Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Այս մասին ահազանգն auroranews.am-ը ստացել է ռադիոլսողից, ով նաեւ տրամադրել է տեսանյութը: Վարջինը նշել է, որ դեպքի վայրում են նաեւ ԱԻՆ-ի աշխատակիցնրը: Զանգահարեցինք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից հաստատեցին լուրը, ասելով, որ ահազանգը ստացվել է: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին։
Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չգիտեմ՝ ինչպես ապրել։ Ինձ ներում չկա»․ Միխայիլ Եֆրեմովը ներողություն է խնդրում
Ռուսաստանի վաստակավոր արտիստ՝ Միխայիլ Եֆրեմովը տեսաուղերձ է ձայնագրել։ Առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվայի կենտրոնում երկ...
Ոստիկանները ԲՀԿ-ականների նկատմամբ ուժ կիրառելով դուրս բերեցին փողոցից. պատգամավորները վնասվածքներ են ստացել
Ոստիկանները ԲՀԿ-ականների նկատմամբ ուժ կիրառելով հեռացրին Խանջյան փողոցից. նստացույցը դադարեցվեց։Պատգամավորների թվում էին...