ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չգիտեմ՝ ինչպես ապրել։ Ինձ ներում չկա»․ Միխայիլ Եֆրեմովը ներողություն է խնդրում
Ռուսաստանի վաստակավոր արտիստ՝ Միխայիլ Եֆրեմովը տեսաուղերձ է ձայնագրել։ Առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվայի կենտրոնում երկուշաբթի տեղի ունեցած սկանդալային ավտովթարը: «Ես չգիտեմ, թե ինչպես շարունակեմ ապրել։ Ես չգիտեմ, թե ինչ ասել, հիմա նույնպես չգիտեմ: Ես չգիտեմ, թե ինչպես եւ ինչ խոսքերով ներողություն խնդրեմ Սերգեյ Զախարովի ընտանիքից, բայց ես միեւնույն է, խնդրում եմ, թեեւ գիտեմ, որ չեն ների», - ասել է Եֆրեմովը: Դերասանը նշել է, որ մահացած տղամարդու հարազատներին կօգնի, եթե նրանք ընդունեն դրանք։ «Եվ եթե նրանք հասկանան, որ դա ոչ թե արդարացման, այլ «մեղքը քավելու» փորձ է։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ ներում չկա», - անկեղծ ասել է դերասանը:
Նա նշել է, որ աններելի է «հարբած» ղեկին նստելը, երբ արդյունքում զոհվում է մի մարդ, որին նա անվանել է «լավ տղամարդ»: «Ես չեմ հասկանում, թե ինչպես շարունակեմ ապրել», -արցունքներն աչքերին ասել է Եֆրեմովը: «Գիտեմ, շատերը կարծում են, որ ինձ՝ որպես արտիստի, «կփրկեն»․ ոչ, իմ կապերն ու ծանոթությունները ես չեմ օգտագործի։ Նա հավելել է, որ դա կինո չէ եւ ոչինչ այլեւս չես փոխի։ «Սա վերջն է, չկա այլեւս ոչ մի Եֆրեմով։ Ես դավաճանեցի բոլորին։ Ավելի ոչինչ չունեմ ասելու», - ամփոփել է դերասանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել տան անկյունային հատվածին
Հունիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանում նավթատար մեքենա է պայթել. կան զոհեր և 100-ից ավելի վիրավորներ
Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում նավթատար մեքենա է պայթել: Մահացել է 10, տուժել՝ ավելի քան 117 մարդ: Այս մասին հայտ...