ՏԵՍԱՆՅՈՒԹ. BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել տան անկյունային հատվածին
Հունիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության հարևանությամբ, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը, այնուհետև բնակելի տան բազալտե հենապատի անկյունային հատվածին։
Ըստ Shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ հատուկ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ոոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճասռը եղել է ՊՆ հարևանությամբ՝ ճանապարհին եղած մոտ մի քանի ամիս չվերանորոգված մարդաբոյ փոսերը, և մեկ այլ ավտոմեքենա՝ Opel մակնիշի, փորձել է փոսերից խույս տալ և վթարային իրավիճակ է ստեղծել BMW-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չգիտեմ՝ ինչպես ապրել։ Ինձ ներում չկա»․ Միխայիլ Եֆրեմովը ներողություն է խնդրում
Ռուսաստանի վաստակավոր արտիստ՝ Միխայիլ Եֆրեմովը տեսաուղերձ է ձայնագրել։ Առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվայի կենտրոնում երկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունից
Shamshyan.com-ը ներկայացրել է տեսանյութ՝ ինչպես է հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցո...