ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունից
Shamshyan.com-ը ներկայացրել է տեսանյութ՝ ինչպես է հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցում, տեղի ունեցել հրազենի գործադրմամբ սպանությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել էր Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Սարգիս Սեպուհյանը։ Վերջինս հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական տարածքի Սողոմոն Տարոնցի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության ժամանակ մի քանի անձանց հետ ակնհայտ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ տալով սեռական բնույթի հայհոյանքներ և չէր ենթարկվել դեպքի վայրում աշխատանքներ կատարող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, անգամ ընկերների հետ սպառնում էր, որ ինչ-որ մարդկանց «գյուլելու է», և ոստիկանները, տեսնելով, որ նա ոչ միայն չի ենթարկվում, այլև խախտում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, այն է՝ պարտադիր պետք է կրի դիմակ և պահպանի սոցիալական հեռավորություն, ստիպված ուժ կիրառելով՝ նրան ձեռնաշղթայված տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։
Այդ օրը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով նշված վայրից Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկվել նաև Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 34-ամյա Կարապետ Սեպուհյանը, ով Ս. Սեպուհյանի եղբայրն է, և Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Մարտիկ Օհանյանը։ Վերջիններս ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ Ս. Սեպուհյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Աղբյուրտեղեկություններով՝ վերջինս Երևանում հայտնի է նրանով, որ հաճախակի ներկայանում է, որ ինքը հանցագործ աշխարհում հայտնի «Կայարանցի Թևոսիկի» տղայի ընկերն է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատավել ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդին գետնին տապալելուց առաջ
Համացանցում հրապակվել է տեսանյութ, որում երևում է ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցածը՝ նախքան ոստիկանի կողմից Ջորջ Ֆլո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկաններն «ասֆալտին են փռում» Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն. Hraparak
Hraparak.am-ը գրում է. «Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու` Մալաթիա-Ս...