Երևանում կրակոցներ են հնչել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 175 շենքի բակում կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ համայնքային ոստիկանության ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ հրամանատար Ս. Ղարիբյանի գլխավորությամբ, վիճաբանություն կատարելու և կրակոցներ արձակելու կասկածանքով տաք հետքերով դեպքի վայրում բռնել ու վնասազերծել են մի քաղաքացու, ով կասկածվում է նաև կրակոցներ արձակելու մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կրակոցի հետևանքով վնասվել է բակում կայանված KIA մակնիշի 34 PR 174 համարանիշի ավտոմեքենան: Այս պահին դեպքի վայրում աշխատում է հետաքննչական խումբը: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական հրդեհ՝ Լուսաղբյուրում. այրվել է տունը, «ՎԱԶ-21099»-ը, «ԿամԱԶ»-ը, կա 2 զոհ
Մայիսի 19-ին՝ ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր...
Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել
Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս...
Երիտասարդը ցանկանում է ցած նետվել Հաղթանակ կամրջից
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ երիտասարդ տղան իրենց ցած է ուզում նետել ‹‹Հաղթանակ›› կամրջից: Տեղեկատվությունը...
Վերջին 1 օրում COVID-19-ից ևս 1 կին և 2 տղամարդ է մահացել. նրանք եղել են 59, 56,74 տարեկան
Մայիսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որից 2164-ը` առողջացա...