Ողբերգական հրդեհ՝ Լուսաղբյուրում. այրվել է տունը, «ՎԱԶ-21099»-ը, «ԿամԱԶ»-ը, կա 2 զոհ
Մայիսի 19-ին՝ ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, վնասվել են թիվ 10 տան պատուհանը և 1-ին փողոցի թիվ 33 տան երեք պատուհան։
Փրկարարները տանը հայտնաբերել են Մեդա Մ․-ի (ծնված 1928 թ․) և Քնարիկ Մ․-ի (ծնված 1963 թ.) դիերը:

Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Երեւանում մոտ 30-40 տարեկան տղամարդը նետվելով բարձրահարկ շենքից
Երեկ` մայիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Մոտ 30-40 տարեկան տղամարդը ինքնասպանություն է գործել` նետվ...
Երևանում կրակոցներ են հնչել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը...
«Լա կանգնելուդ ձևին, արա՛… վիզդ կկտրեմ…». նոր մասնրամասներ Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունից
1-in.am-ը գրում է․Վերաքննիչ քերական դատարանի վարույթում է Էդիկ Հ․ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը։ Գործը քնն...