Փորձել են գողանալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության խողովակները
Մայիսի 14-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Հրազդան-Զովաբեր ճանապարհին խողովակներ են ապամոնտաժվում։
Նշված վայրում ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերեց մի քանի անձանց, որոնք զոդման միջոցով ապամոնտաժում էին 500 մմ տրամաչափի խողովակներ։
Նշված անձինք կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, իսկ դեպքի վայրում գտնվող նրանց մեքենան, վերամբարձ կռունկն ու տրակտորը տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բերման ենթարկվածներից մեկը խոստովանել է, որ խողովակներն ապամոնտաժելու համար չունի որևէ թույլտվություն, ցանկացել է դրանք հափշտակել, սակայն գործն ավարտին չի հասցրել՝ բռնվել է։
Ոստիկանները պարզել են, որ խողովակները պատկանում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթաշենում վճարային տերմինալ գողացող անձանց ոստիկանները բռնել են հենց գողության պահին
Մայիսի լույս 16-ի գիշերը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են մի քանի հո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակ չկրող ուղևորներն իջեցվել են, ավտոբուսները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման կատարումը։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորում տեղի ունեցած սպանությունների մասին նոր հանգամանքներ են բացահայտվել. մանրամասներ
Փետրվարի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Աղասի Հովհաննիսյանի և Գևորգ Սուքիասյանի դիերը՝ հրազենային վնասվա...