ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Մայիսի 12-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության աշխատակիցները համատեղ շրջայցի ժամանակ, ստուգման նպատակով, Շնող համայնքի վարչական տարածքում կանգնեցրել են նույն գյուղի երկու բնակիչների «ՈՒԱԶ» մեքենաները։
Մեքենաներում հայտնաբերվել է 1-ական խմ փայտանյութ։ Վարորդները հայտնաբերվածի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Հայտնել են, որ փայտանյութը պատկանում է իրենց, նույն օրը Թեղուտի անտառից հատել են հաճարենի և բեզնասղոցով կտրատել են քամատապալ ծառեր։
Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը հայտնաբերել է պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին սպառնացած անձին
Մայիսի 11-ին Ազգային ժողովի պատգամավորներից մեկը (Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը) ոստիկանութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները ԱՄՆ-ից ուղարկված առաքանիում հաշիշի յուղ են հայտնաբերել
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քրեական ոստիկան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ատրճանակներ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժնում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 11-ին Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասար...