Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը հայտնաբերել է պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին սպառնացած անձին

Մայիսի 11-ին Ազգային ժողովի պատգամավորներից մեկը (Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը) ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն…

Մայիսի 11-ին Ազգային ժողովի պատգամավորներից մեկը (Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը) ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն օրը Բաղրամյան պողոտայում անհայտ անձը հեծանիվով փորձել է իրեն վրաերթի ենթարկել, ինչից հետո իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են այդ անձի ինքնությունը, որը մայիսի 12-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Էջմիածնի բնակիչ, 40-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե։ Կատարվում է նախաքննություն։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250