Սարի Թաղում՝ 33-ամյա տղամարդու վրա կրակոց արձակած կասկածյալ՝ Սամվել Քալաշյանը որոնվում է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեական հետախույզները պարզել են երեկ՝ մայիսի 1-ին, Սարի Թաղի 28-րդ փողոցի թիվ 1/ա հասցեի դիմաց, Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան փողոցում հաշվառված 33-ամյա Արտաշես Ֆարսյանին հրազենային վնասվածք պատճառած անձի ինքնությունը: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, Ա. Ֆարսյանին իր տան դիմաց հրազենային վնասվածք պատճառելու կասկածանքով որոնվում է Երևանի բնակիչ, 39-ամյա Սամվել Քալաշյանը:
Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ս. Քալաշյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ Էրեբունու ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր և անհայտ մակնիշի ու տրամաչափի ատրճանակի պարկուճ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...
«Հայինկասացիա»-ի աշխատակիցը 10 միլիոն դրամ գումարը բանկից ստացել ու փախել է
Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում ապրիլի 29-ին Կումայրի...