Սպորտ
Սամբոյի միջազգային մրցաշարերը հետաձգվել են մինչև աշուն
WRed
1 րոպե
270 դիտում
Կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով սամբոյի միջազգային ֆեդերացիան որոշել է մինչև աշուն հետաձգել միջազգային օրացույցով նախատեսված բոլոր մրցաշարերը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Մրցումների անցկացման հստակ ժամկետների մասին կծանուցվի համավարակի հետ կապված սահմանափակումների վերացումից հետո։ Ավելի վաղ Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմը որոշել էր 2020թ. Եկատերինբուրգում նշանակված Եվրոպայի առաջնությունը մայիսից տեղափոխել սեպտեմբեր։ Սամբոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կսպասի իրադարձությունների հետագա զարգացման ընթացքին և հորդորում է առողջությունը պահպանելու համար խուսափել ցանկացած ռիսկերից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կկայանա Ծառուկյան–Պուլաս ռևանշը
1 րոպե
431
Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
1 րոպե
1,033
5.0
Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
1 րոպե
656
18-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկը
1 րոպե
830