Լևոն Արոնյանը պահպանել է 7-րդ տեղը. ՖԻԴԵ

ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիսի դրությամբ շախմատիստների միջազգային վարկանիշները: Լևոն Արոնյանը պահպանել է տեղը 7-րդ հորիզոնականում: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Տասնյակում են նաև Դին Լիրենը, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովն ու Անիշ Գիրին: 

Հայ շախմատիստներից միակ փոփոխությունը գրանցել է Կարեն Գրիգորյանը, ով 3 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը:  Կարենն ավելացրել է միավորները Պորտուգալիայում կայացած մրցաշարում հաղթելուց հետո և շրջանցել է Հրանտ Մելքումյանին:  Հայ շախմատիստների թվում նա 3-րդն է և զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը: 53-րդ հորիզոնականում Գաբրիել Սարգսյանն է, իսկ Հրանտ Մելքումյանը 77-րդն է: 

Կանանց դասակարգման աղյուսակում 56-րդ տեղում Էլինա Դանիելյանն է: Աննա Սարգսյանը 58-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 71-րդը: 


 

Քաղաքականություն