Թուրքիան նոր ռազմաբազա է հիմնել Իդլիբում
Թուրքիայի բանակը նոր ռազմաբազա է հիմնել Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում գտնվող Ջեբել Զավիյե շրջանում։
Չնայած Իդլիբի հարցի շուրջ Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագրին և հաստատված հրադադարին, Իդլիբում շարունակվում են զորաշարժերը, հայտնում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են, որ նոր ռազմաբազա են հիմնել Իդլիբի Բասսամիս գյուղաքաղաքում։ Թուրքական զինուժը հայատարարել է, որ այդ շրջան է ուղարկվել զրահամեքենաներով բեռնված ավտոշարասյուն։
Բացի այդ, թուրքական բանակը հետախուզական անօդաչու թռչող սարքեր է կիրառել Իդլիբի և Հալեպի շրջակայքում։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին հաստատված հրադադարից հետո թուրքական զինուժն արդեն 10 ռազմաբազա է հիմնել Իդլիբում։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Ենթադրվում է Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում. Լավրով
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորմա...
Գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ներկայումս նա ստանում է համապատասխ...
Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի ուղիղ եթերի կադրերի արտահոսքի մասին
Armtimes.com-ը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով...