Ենթադրվում է Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում. Լավրով
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվորեն քննարկվում են, դրանց ստորագրումը կարեւոր քայլ կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իրականացման ուղղությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Լավրովը, Tass.ru-ն:
«Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011 թվականներին` այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, եւ դրանք այժմ ակտիվորեն քննարկվում են»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ որ այդ փաստաթղթերը «փուլային մոտեցման հիման վրա կարգավորմանը հասնել են նշանակում` առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»: