Հիասթափության աղբյուր կարող են լինել Սփյուռքի որոշ կառույցներ․ Փաշինյան
«Հիասթափության աղբյուր կարող են լինել եւ են Սփյուռքի մեր շատ սիրելի որոշ կառույցներ: Որովհետեւ բավականին երկար ժամանակ Սփյուռքի մի շարք կառույցներ եղել են միջնորդ Հայաստանի կառավարության եւ Սփյուռքի միջեւ խոսակցության: Այսօր այդ երեւույթը փոխվում է, որովհետեւ այսօր ես հիմա խոսում եմ ու չկա բաժանում՝ ես Սփյուռքի հետ եմ խոսում, թե Հայաստանի»։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ընդհանուր առմամբ կա կառուցվածքային մի պրոբլեմ․ որքան շուտ արձնագրենք, այնքան ճշգրիտ կլինենք Սփյուռքի հետ մեր քաղաքականության մեջ: Օրինակ, 30-40 տարի առաջ Սփյուռքի 90 տոկոսը կապված էր այս կամ այն սփյուռքյան կազմակերպության հետ, այսինքն ինստիտուցիոնալ կառուցվածք գոյություն ուներ: Վերջին 40 տարում, ինչ-որ տեղ դժբախտաբար այս տրամաբանությունը փոխվել է:
Նրա խոսքով, հեղափոխությունից հետո իրենք Սփյուռքի հետ խոսում են ուղիղ, ինչը լավ է. «Բայց դա իր հետ բերում է պրոբլեմներ»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Ենթադրվում է Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում. Լավրով
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորմա...
Գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ներկայումս նա ստանում է համապատասխ...
Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի ուղիղ եթերի կադրերի արտահոսքի մասին
Armtimes.com-ը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով...