«Ռոմա»-ն Մխիթարյանի համար կվճարի «Արսենալ»-ի պահանջած գումարը
Իտալական «Ռոմա»-ն պատրաստ է վճարել Լոնդոնի «Արսենալ»-ի պահանջած գումարը Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Transfermarketweb-ը: Թեպետ «Ռոմա»-ն այժմ ֆինանսական դժվարություններ ունի, սակայն չի հրաժարվի Մխիթարյանի տեղափոխության գաղափարից: Իտալական ակումբի գլխավոր մարզչի ծրագրերում տեղ կա նաև հայ կիսապաշտպանի համար:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ն մեկ անգամ մերժում է ստացել՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 միլիոն եվրո: Լոնդոնյան ակումբը, սակայն, հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն ստանալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: