Երևանում կկայանա մարաթոնյան վազք՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին

Ապրիլի 25-ին՝ ժամը 09։30 «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է մարաթոնյան վազք, որը հանդիսանում է «Together We Can» չելենջի մի մասը։ Չելենջն ուղղված է COVID-19-ի դեմ պայքարին, աջակցելու առողջապահական համակարգին։

«Ծրագիրը հետեւյալն է՝
10 հայ ազգի մարզիկ, ովքեր պատիվ են ունեցել ՀՀ դրոշը ծածանել եւ հաղթանակ գրանցել աշխարհի տարբեր հարթակներում, «Armenian Army»-ի դրոշներով կմասնակցեն վազքին։ Ցավոք սրտի, հանրության կողմից հաճախ չեն պահպանում անվտանգության կանոնները վազքի ընթացքում եւ մեր պրոֆեսիոնալ մարզիկները իրենց օրինակով ցույց կտան ինչպես դա անել։

Մարզիկները կվազեն Հանրապետության հրապարակից մինջեւ Ռազմական Ոստիկանություն, այնուհետեւ կհանձնեն «Armenian Army» դրոշները եւ մեծ քանակությամբ պաշտպանիչ դիմակներ։ Այսպիսով շնորհակալություն կհայտնեն Ռազմական Ոստիկանությանը, որը այս դժվարին ժամանակներում պատվով է կատարում մեր անվտանգության ապահովումը, զինվորների վարակի կանխարգելման գործը եւ քաղաքից քաղաք ելքի ու մութքի հսկողության իրականացումը»,- ասված է հաղորդագորության մեջ։

Քաղաքականություն