Նիկոլասը Արտետային խորհուրդ է տվել ազատվել Մխիթարյանից

Հունիսի 30-ին ավարտվում է Քրիս Սմոլինգի և Հենրիխ Մխիթարյանի «Ռոմայում» վարձակալությամբ հանդես գալու պայմանագրերը: Սակայն հռոմեացիները պայմանավորվել են «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որ ֆուտբոլիստները թիմում կմնան մինչև մրցաշրջանի ավարտը, նույնիսկ եթե այն մինչև հունիսի վերջ չավարտվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Ռոման» նաև փորձում է համաձայնության գալ ֆուտբոլիստների տրանսֆերների շուրջ, սակայն «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում են 20 միլիոն եվրոյից ոչ պակաս:

Բացի այդ «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Չարլի Նիկոլասը «Արսենալի» գլխավոր մարզիչ Արտետային խորհուրդ է տվել ազատվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից և գերմանացի պաշտպան Շկոդրանից:

«Արտետան կցանկանա ազատվել 5-6 խաղացողներից, քանի որ նրան գումար է հարկավոր թիմի վերակառուցման համար: Դուք կարող եք ազատվել Մուստաֆիից և Մխիթարյանից. սա կօգնի պահպանել Օբամեյանգին»,- Նիկոլասի խոսքը մեջբերում է sportsmole.co.uk-ը։

 

Քաղաքականություն